Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 13-ին, ժամը 6.45-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի «Դեմեր» կոչվող հանդամասում բախվել է «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 17-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Ա. Մանուկյան և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21043»-ի վարորդը և «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի Աքորի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ-Երկաթ փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Սամանդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: