1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.08.2016 14:56 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 14-ին, ժամը 11.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայից Նորք տանող ճանապարհին իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 12.25-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին, Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 46 տան դիմաց իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուզ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուզ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի «Քարհանք» կոչվող հանդամասում խոտհունձ կատարելու ժամանակ «Տ-25» մակնիշի տրակտորն ընկել է սահքի մեջ, կորցրել կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214-126-20» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4.5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Սոլակ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Երևանյան փողոցում, շրջադարձ կատարելու ժամանակ, կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը, ժամը 12.20-ին, վթարի մասնակից լինելու կասկածանքով բերման է ենթարկվել 42-ամյա տղամարդ:
Նույն օրը, ժամը 14.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ արմնկային հոդի հետին մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել «ՌԱՖ-2203»-ի վարորդը, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 23-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 19.00-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 123-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Կողբ գյուղին պատկանող «Աճարկուտ» կոչվող սարամասում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին, «ՎԱԶ-21211» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 09.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 78 և 79 տարեկան երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղից դեպի Հոկտեմբեր գյուղ տանող ճանապարհին` կանալի մեջ, ավտոմեքենա է ընկել:
Նույն օրը, ժամը 06.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ավտովթարից ստացած մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.40-ի սահմաններում, հիշյալ տղամարդու վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրատարը:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 13-ին ժամը 15.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21061»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: