ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15.10.2015 15:49 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 90-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի և Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Օգոստոսի 23-ի և Մռավյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 12-րդ փողոցում կորցրել է կառավարումը և բախվել հողաթմբի:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, Զովունի-Երևան ճանապարհի 1-ին կ/մ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մազդա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի և Պռոշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.45-ին, 28-ամյա երիտասադը ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ժամը 17.00-ի սահմաններում, Գ. Նժդեհի և Պռոշյան փողոցների խաչմերուկում հիշյալ երիտասարդին իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 18-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ ժամը 14.30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից հետընթաց կատարելու ժամանակ՝ վրաերթի է ենթարկվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Գնդևազ-Ջերմուկ ճանապարհի 3-րդ կմ-ին հարվածել է մետաղյա արգելապատնեշի և դուրս եկել երթևեկելի մասից:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: