1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.05.2016 17:15 ՃՏ պատահարներ

Մայիսի 15-ին, ժամը 08.15-ին, «Նիսան Մառչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 16.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 18.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Ավետիսյան փողոցի 120 հասցեի դիմաց բախվել է նշված վայրում կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:
Հարվածող «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Արարատի մարզում` Լանջազատ-Արևշատ ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում «Մոպեդ» ամենագնացը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 4-ամյա աղջիկ: Ըստ վերջինիս ծնողների բանավոր հայտարարության` երեխան վնասվածքը ստացել է անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Նիզամի գյուղի Սայաթ-Նովա փողոցի մանկապարտեզի դիմաց «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեխային և պատճառել մարմնական վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի թիվ 66 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 11.10-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 47-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԻԺ 2715» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ԻԺ 2715»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: