ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

16.08.2016 16:55 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 15-ին, ժամը 12-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 6/1 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու և թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Տուժողը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 16.35-ին, «ԳԱԶ-32212» մակնիշի երթուղային ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 37/2 հասցեի դիմաց «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 17.50-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 55-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ին, Ազատության 27 հասցեի դիմաց նրան վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 13.30-ին, «Յամահա» մակնիշի մոտոցիկլետը Վաղարշապատի Կամոյի և Կույբիշևի փողոցների խաչմերուկում կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 02.15-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզում՝ Գուսանագյուղի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Օգոստոսի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 23-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 1-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ Մ2 ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Նոյեմբերյանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 21099», «21011» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21099»-ի վարորդը և «ՎԱԶ 2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: