ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.03.2017 16:50 ՃՏ պատահարներ

Մարտի 16-ին, ժամը 14-ին, «ԳԱԶ 31212» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության-Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 85-ամյա տղամարդու, ապա իր ավտոմեքենայով փորձել է վերջինիս տեղափոխել հիվանդանոց, սակայն տղամարդը հրաժարվել է բուժօգնությունից:
Վարորդը տուժողին տեղափոխել է վերջինիս տուն, ապա կամավոր ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և տվել դեպքի կապակցությամբ բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Մարտի16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, ընկել սահքի մեջ և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ՎԱԶ-2106»-ին:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի Երևանյան խճուղում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: