1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

17.05.2017 16:05 ՃՏ պատահարներ

Մայիսի 16-ին, ժամը 18.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 14-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ և մակերեսային առաջնային սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Փարպի-Աշտարակ ճանապարհի 0.5 կմ-ի հատվածում իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և քարին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի ուղևորը և «Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մայակովսկի-Արամուս ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին, ժամը 1.55-ին սահմաններում, «ՎԱԶ 21101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 16-ին, ժամը 13.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Սասունցի Դավթի փողոցի թիվ 69 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: