Պատահարներ ավտոճանապարհներին
Օգոստոսի 16-ին, ժամը 14.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 10.30-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հյունդայի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 15-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 77-ամյա քաղաքացուհի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 10.30-ին, քաղաքացուհին Երևանի Տիգրան Մեծի պողողոտայի թիվ 48 շենքի մոտ թիվ 1 երթուղու ավտոբուսից իջնելու ժամանակ, ավտոբուսը շարժվել է, նա վայր ընկնելով ստացել է մարմնական վնասվածք:
Կատարավում է քննություն:
***
Օգոստսի 16-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացել, որի իրենց մոտ բուժօգնության է դիմել 80-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 14-ին, ժամը 11.10-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտ թիվ 10 տրոլեյբուսում երթևեկության ժամանակ վարորդի կողմից կտրուկ արգելակելու և վայր ընկնելու հետևանքով:
Կատարավում է քննություն:
****
Օգոստոսի 16-ին, ժամը 1.00-ին, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը ու «Նիսսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Սարդարապատ ճանապարհի 3-րդ կիլոմետրին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 22.10-ին, «Մերսեդես C 220» մակնիշի ավտոմեքենան Ջանֆիդա-Արմավիր ճանապարհի 2-րդ կ/մ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել, Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափեխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Դայվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դայվու Նեքսիա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի 104-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «HOWO SINOTRUK» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 5.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒՐԱԼ-4320» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈՒՐԱԼ-4320»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: