1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.08.2016 17:08 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 16-ին, ժամը 04.20-ին, «Հինո» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի, որն էլ՝ «ԴԱՖ» բեռնատարի, վերջինս էլ՝ Իոսիֆյան փողոցի թիվ 24 տան պատին՝ քանդելով այն:
«Հինո»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վշտունու և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 23.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Լուսինե Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 00.30-ին, Երևանի Միկոյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 10.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թևոսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ.Աճառյան և նույն փողոցի 2-րդ փակուղու խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նորաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, ապա ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել, որից հետո հարվածել է ճանապարհի չշահագործվող հատվածում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 17-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ ծառայող ավազակույտին, դրանից հետո բետոնե սյուներին, այնուհետև շինարարական աշխատանքների համար նախատեսված երկաթյա հարթակին ու կողաշրջելով կանգ առել:
Վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 16-ին, ժամը 12.15-ին, Արթիկի Սակաձեի և Նարեկացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: