1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

17.09.2015 12:27 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162/Ա հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես Բենց A-190» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց A-190»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայում գտնվող հյուրանոցի դիմաց «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է հենասյանը և կան տուժածներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Գայի պողոտայի թիվ 33 հասցեի դիմաց «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, այնուհետև նույն հասցեում գտնվող շինության դարպասներին, ինչի հետևանքով երկու երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա-Օկտավիա» և «Ֆորդ-Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Շկոդա-Օկտավիա»-ն բախվել է լուսացույցի հենասյանը:
«Շկոդա-Օկտավիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին հարվածել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» մակնիշի երկու ավտոմեքենա:
Մեկ ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածքով իրենց մոտ է ընդունվել նաև 30-ամյա տղամարդ:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 280» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհին` Բուրաստան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Արարատ գյուղում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Նորավան-Լուկաշին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես C»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
«Մերսեդես C»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Արմավիրի Դողս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտենբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին հարվածել է ճանապարհը հատած ձիուն, անցնելով շուրջ 70 մ տարածություն` բախվել է աջակողմյան հատվածում գտնվող ծառին:
Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 21» և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2101»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղարիբջանյան խճուղու թիվ 2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: