ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

18.05.2018 11:28 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Մայիսի 17-ին, ժամը 8.30-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի ծառին. 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 13.10-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 10 հասցեի դիմաց իրար են բախվել «Սուբարու», «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 8.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Մասիսի 3-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Վաղարշապատի Ռ.Եսայան փողոցի թիվ 62/Գ հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա. 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: