1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.11.2016 12:35 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 17-ին, ժամը 22-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 14-ին, Երևանի Այվազովսկու և Նոր-Արեշ 35-րդ փողոցի թիվ 83/2 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 18-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 15-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի 16 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 18-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է նշված հատվածում գործող բենզալցակայանի բետոնե պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ-ի հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 18-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ-Արտաշատ միջհամայնքային ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա հեծանվորդի, ով վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 06.45-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 83.5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 3110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով նույն օրը, ժամը 21.45-ին, դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ԳԱԶ-330202» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-330202»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: