1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

18.01.2017 10:04 ՃՏ պատահարներ

Հունվարի 17-ին, ժամը 15.40-ին, Երևանի Նալբանդյան թիվ 50 հասցեի «ԳԱԶ-32021» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդին, որը մնացել է ավտոմեքենայի ու պատի միջև՝ ստանալով մարմնական վնասվածքներ:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 07.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ բախվել է գովազդային վահանակի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզում՝ Կոշ-Լեռնարոտ ճանապարհի 3-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և նշված հատվածում առկա կամրջից ցած ընկել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: