ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.04.2017 18:02 ՃՏ պատահարներ

Ապրիլի 18-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի թիվ 2 տան դիմաց վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 10.45-ին, Երևանի Վ.Դավթյան փողոցի թիվ 29 շենքի մոտ իրար են բախվել «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 18-ի սահմաններում, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տ. Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 13-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ 31519» և «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈՒԱԶ 31519»-ի վարորդը, 3 ուղևորը և «Զիլ 130»-ի 1 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի տիպիկ տեղի կոտրվածք, աջ սրունք-թաթային հոդի կոտրվածք, քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 71-ամյա տղամարդ:
Նույն օրը, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ ժամը 12-ի սահմաններում իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Վ. Գետաշեն գյուղի կենտրոնական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 11.5-րդ կմ-ում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21099»-ի 2 ուղևորը մարմանական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 8-ի սահմաններում, Տաշիրի Երևանյան փողոցի թիվ 311 հասցեի տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես C 280» և «Մերսեդես S 500» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես C 280»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 18-ին, ժամը 15.45-ին, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում կայանված «ԶԻԼ»-ին:
«ՎԱԶ 21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: