ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

19.04.2018 16:08 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Ապրիլի 18-ին, ժամը 18.40-ին, Երևանի Հաղթանակ կամրջի վրա իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.00-ին, բուժօգնության է դիմել նաև «Միցուբիշի»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 3.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 8/2 հասցեի մոտ բախվել է պատի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 23.50-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1/9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատի և դաստակների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա տղա և հայտարարել, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան վնասվածքները ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի կենտրոնական փողոցում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 18-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Բենց Ե230» մակնիշի ավտոմեքենան Վարդենիսի Երևանյան փողոցում բախվել է «Մերսեդես Բենց Ե350» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է նշված վայրում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես Բենց Ե230»-ի վարորդը, ուղևորը և «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: