1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.09.2016 11:09 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում գտնվող կրպակի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21.20-ին, Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի անցումների մոտ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 27-րդ և Էրեբունու փողոցների խաչմերուկում բախվել է մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.10-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Վենգերի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 7.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա 2-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Էլեկտրասյանը և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Զովունի գյուղի կենտրոնական ճանապարհի թիվ 25 տան դիմաց բախվել է «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի:
«Մոսկվիչ ԻԺ-2715»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15-ի սահմաններում, Կոտայքի մարզում՝ Արգել-Նոր Գեղի 3-րդ կմ-ին, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: