1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.12.2016 12:05 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-3102», «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, 02.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 95 հասցեի դիմաց բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արթիկ-Հոռոմ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը և ուղևորուհին ստացել են վնասվածքներ. վարորդը տեղում է ստացել բուժօգնություն, իսկ ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «որովայնի ներքին սուր արյունահոսություն, փայծախի պատռվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ին, Քաջարան-Մեղրի ճանապարհին իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան ՀԱԷԿ-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի միջնամասում բախվել է գտնվող ճամփեզրի երկաթե սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ին, 58-ամյա մի կին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 6 հասցեի դիմաց մի տղամարդ վրաերթի է ենթարկել իրեն և տեղափոխել տուն:
Նշանակվել է ԴԲՓ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 213-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: