1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.09.2016 11:39 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին, «Նիսան Պրիմաստառ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ բախվել է «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Նիսան Տեանա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 18-ին, թիվ 53 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից արգելակելու հետևանքով 75-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.30-ին, Երևանի Դավիթաշեն 16-րդ փողոցում, գերեզմանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ. Մահարի և Վարդաշեն 6-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 21-ին, «Կրայսլեր-300» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15-ին, «Նիսան X Թրայլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մոտ, բախվել է կայանված «Մերսեդես»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «ՎԱԶ-2106»-ի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ավան և Բաբաջանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և «Հիգեր» մակնիշի ավտոբուսը:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 15-ին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55/1 շենքի մոտ վրաերթ է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 15-ին, նշված շենքի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա՝ պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17-ին, «Մերսեդես-Բենց-Վիանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 2/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.10-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կից երկաթյա աստիճաններին, ինչի հետևանքով ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19-ի սահմաններում, Մասիս-Նորաբաց-Երևան խաչմերուկի գազալցակայանի հարևանությամբ իրար են բախվել «Մերսեդես բենս C 180» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և մի ուղևոր մարմնական վնասվածքով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Լենուղի գյուղի կենտրոնական ճանապարհի վերջնամասում, իրար են բախվել «Հունդայի Սոլարիս» և «ՎԱԶ-2106» մակնիշի մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»ի ուղևորուհին և «Հունդայի Սոլարիս»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.40-ին, 52-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որն իր կողմից առաջարկված բժշկական օգնությունից հրաժարվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: