ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

16.06.2017 11:49 ՃՏ պատահարներ

Հունիսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 12/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 3.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի դիմաց բախվել է ճամփեզրին կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՄԱՆ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 15-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթոյան և Նոր Արեշի 11-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 14-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ Երևանի Ա. Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 8.45-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 16-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արարատի մարզի Բուրաստան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա և 26-ամյա երկու երիտասարդի, ապա դիմել է փախուստի:
Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21104» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Մրգանուշ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացել, որ հունիսի 12-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին` բուժամբուլատորիայի դիմաց, վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, ով հունիսի 13-ին վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ և հիվանդանոցում հայտարարել, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 8-րդ կ/մ-ի հատվածում հիշյալ տղամարդու վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի անիվը պայթել է, ինչի հետևանքով կորցնելով կառավարումը ավտոմեքենան կողաշրջվել է:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 16:00-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Ախթալա քաղաքի կամրջի մոտ բախվել է «ԿԱՎԶ 685» մակնիշի ավտոմեքենայի:
«Կրայսլեր»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 2.40-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 12-րդ կմ-ին Աղավնաձոր գյուղ ընթանալիս բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և հրաժարվել բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 15-ին, ժամը 3.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսային հոդի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա տղամարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներ շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 3.00-ի սահմաններում, հիշյալ տղամարդու վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Մյասնիկյան և Ուսանողական փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: