ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

21.01.2019 11:49 ՃՏ պատահարներ

Հունվարի 18-ին, ժամը 18.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սեբաստիա փողոցում իրար են բախվել «Հյունդայի» ավտոբուսը և «Մերսեդես», «Նիսան», «ՎԱԶ-2106», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Օպել»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապահի 13.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Սիատ» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները և «Սիատ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 08.30-ին, «MERCEDES-BENZ SPRINTER» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 40-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Արթիկ-Գյումրի ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21093» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևելելի գոտուց և բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 08.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 18.00-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Սիսավան-Վանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենային. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Միկրոշրջան թաղամասում ՝ շուկային հարակից խաչմերուկում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է խանութի պատին. վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան- Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում իրար են բախվել երկու «Օպել» և կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 18.10-ին, Երևանի Շինարարների և Եղիազարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 20.40-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 00.40-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո բախվել են կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մեքենայի հետևում կանգնած «Մերսեդես»-ի 25-ամյա ուղևորին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի հատման մասում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը. վարորդը տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-431410» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21101»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու և հեռացել դեպքի վայրից։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին, գազալցակայանի մոտ, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 20-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 21-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Ձորք թաղամասում բախվել է հողաթմբին և կողաշրջվել. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: