1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.03.2017 11:37 ՃՏ պատահարներ

Մարտի 20-ին, ժամը 00.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղու թիվ 65 էլեկտրասյան մոտ կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 53-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում, երթուղային տաքսու սրահում՝ կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 20-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ ամբուլատոր բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում թիվ 10 երթուղու ավտոբուսի սրահում՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

 

***
Մարտի 20-ին, ժամը 20.30-ին, Ավան Դուրյան թաղամասի թիվ 47 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 8.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 11 դպրոցի դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ժամը 13.30-ին «Աջ զստոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 21-ին, ժամը 1.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Կապան-Վաչագան ճանապարհին գլորվել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: