1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.02.2016 18:18 ՃՏ պատահարներ

Փետրվարի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մանանդյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 18.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 13 շենքի դիմաց կայանված «ԻԺ» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 21-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Թալինի Սպանդարյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 07.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու և 28-ամյա քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 12.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում` թիվ 1 համալսարանական հիվանդանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 10.15-ին, «Սեատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 85 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 23.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու ու բախվել կայանած «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով վրաերթի ենթարկվածը և «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Պոլերիս» մակնիշի քվադրոցիկլի վարորդը Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր փողոցի թիվ 10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 19-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Ճակատային, հոնքի շրջանի սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա տղամարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Կապան-Ճակատեն ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճանապարհի կողային թմբին, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Կողբ-Բերդավան M 16 միջպետական ճանապարհի 47-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Մերսեդես Բենց E» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս E-220» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 122-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: