ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.06.2016 16:02 ՃՏ պատահարներ

Հունիսի 5-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես-Բենց 350» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում բախվել է թիվ 75 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսին:
Միկրոավտոբուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 01.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 00.30-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 114 հասցեի մոտ բախվել է ՃՈ անշարժ պահակակետի ցանկապատին և հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ՃՈ ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 63-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Արշակունյաց պողողոտայի 34/3 առևտրի կենտրոնի դիմաց տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 17.30-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 8/1 հասցեի դիմաց բախվել է «Դահիչի» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 16.45-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2-ամյա աղջկա և բախվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 13.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտ բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային:
Վարորդները և «Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 10.30-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի փողոցի թիվ 54/11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 6-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Գավառ-Սևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 79-րդ կմ-ին բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ց-180» և «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց Ե-230»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 18.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Բագրատունյաց հրապարակի թիվ 9/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24», «ՎԱԶ-2112» և «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2112»-ի վարորդը, 2 ուղևորները, և «Կիա Ռիո»-ի վարորդը ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 17.30-ին, «Ման» մակնիշի բեռնատարը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 1/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գ.Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, բախվել նշված վայրում կայանված «ԳԱԶ-2705» մակնիշի բեռնատարին ու թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Վրաերթի ենթարկվածը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 06.40-ին, «Գաբռ» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց ընթացքի ժամանակ կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 18.00-ին, «ՋԻՊ Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջիվանու փողոցի թիվ 17 տան դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 08.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Տոյոտա»-ն վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 00.15-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պ.Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել է նույն վայրում կայանված «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ղուկասավան գյուղի Արամի և 2-րդ փողոցների խաչմերուկում կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ կոնք-ազդրային հոդի փակ կոտրվածք, գանգուղեղային փակ վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ հունիսի 3-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 117-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի ուղևորը ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձորի Միկոյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: