Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 22-ին, ժամը 13.30-ին, Երևանի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված վայրում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 20.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 18.00-ին, «Լեքսուս Էլ Իքս 570» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանի մոտ կտրուկ արգելակել է. արևապաշտպան վահանակին հարվածելու հետևանքով վարորդը և ուղևորը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը ժամը 21.40-ին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային, աջ քունքի, աջ ականջախեցու, ձախ ձեռնաթաթի, աջ ծնկահոդի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա երիտասարդ և հայտնել, որ աստիճանների վրա վայր է ընկել:
Մայիսի 22-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 21-ին ժամը 17.45-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում «Պեժո 405» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ երիտասարդին՝ պատճառելով վնասվածքները:
Մայիսի 22-ին, ժամը 13.45-ին, վարորդը Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների կողմից ներկայացվել է Կոտայքի բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 7.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Սկանիա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 156-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: