Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 22-ին, ժամը 14.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին ժամը 21.10-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 40 և 15 տարեկան երկու քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 14.15-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 2/1 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Ողջաբերդ-Ձորաղբյուր խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Ղարսի խճուղու և Տեր-Գաբրիելյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: