ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.09.2016 12:09 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 180-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ» բուժօգնության է դիմել 74-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 18-ին, ժամը 14-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել է «Հոնդա Գիռո» մակնիշի մոպեդի:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 8.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարի-թաղ 2-րդ շարքի թիվ 35 տան մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ թիվ 26-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Մազդա CX-7» մակնիշի ավտոմեքենան Վրաստանի սահման-Վանաձոր ճանապարհի 38-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, «Բելառուս» մակնիշի տրակտորը Լոռու մարզի Արևածագ գյուղի հարակից տարածքում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 2-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի թիվ 53 տան պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Խրիմյան Հայրիկ և Ղանդիլյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետև ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Իջևան-Մայիսյան Կամուրջ ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը, 2 ուղևորները, «ՎԱԶ-2106»-ի վարորդը և նրա որդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի թաթի սալջարդ վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նաև 4-ամյա տղա:
Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով, որպես ուղևոր գտնվելով «ՎԱԶ-2107»-ի սրահում:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: