Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում
Հուլիսի 24-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Պարոնյան-Հնդկաստանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոպեդ եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա. մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 11.40-ին, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի եւ Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 18.20-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց եւ Ս.Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 22-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Աթոյան եւ Ռոստոմյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «Սեատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Սեատ»-ի 39-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 54-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորակը. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Հինո» բեռնատար ինքնաթափ ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վրաերթի ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: