ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.09.2016 12:02 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել 51-ամյա տղամարդու:
Ըստ բժշկի հայտարարության՝ տղամարդը նույն օրը Երևանի Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Պարզվել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 շենքի մոտ տղամարդուն դիտավորությամբ վրաերթի է ենթարկել «Բիուայդի» տաքսի ավտոմեքենայի 34-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ին, Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-3302», «Կիա» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21121»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 2-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2170» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2170»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 11/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21103» և «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-520»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20-ին, Երևանի Կարապետ Ուլնեցու և Դավիթ Անհաղթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21150»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «Հունդայի Ավանտե» և «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2106»-ի:
«ԲՄՎ 318»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին՝ Արշալույս գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ 2107» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: