Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 23-ին, ժամը 12-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի մոտ բախվել է կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
***
Հունվարի 23-ին, ժամը 15.25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 78-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Հունիսի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ հունիսի 21-ին, ժամը 17-ի սահմաններում, 14-ամյա պատանին վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ տան դիմաց հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը:
***
Հունիսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արևշատ-Լանջազատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել երկու «Ֆոլկսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հունիսի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
***
Հունիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտմեքենան, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
***
Հունիսի 23-ին, ժամը 01.20-ին, բշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 24-ամյա մի երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ հունիսի 22-ին, ժամը 19-ի սահմաններում, իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում բախվել է «ԳԱԶ 31105», այնուհետև կայանած «Տոյոտա» և «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով կրծքավանդակի շրջանում ստացել է ցավեր և դիմել հիվանդանոց:
***
Հունիսի 23-ին, ժամը 15.15-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցով երթևեկելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին գտնվող ծառին:
Վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բշկական կենտրոն։
***
Հունիսի 20-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից հաղորդվել է, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ և հայտնել է, որ իրենց այգում ծառից անզգուշաբար վայր է ընկել:
Հունիսի 23-ին պարզվել է, որ երիտասարդը հունիսի 19-ին, ժամը 20-ի սահմաններում, վարելով «<ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի բանուկ մասից և հարվածել ձախակողմյան հողաթմբին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: