Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 24-ին, ժամը 00.10-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 7 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 23-ին, ժամը 23.40-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 8.30-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 12 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21130» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 17.00-ին, Երևանի Եղբայրության և Նոր Խարբերդի 11-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի կրծքային 8-րդ ողի, կրծքավանդակի 9-րդ ողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 12.35-ին հիշյալ տղամարդը բացատրություն է տվել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 6.30-ին, Գորիս-Մասիս ավտոճանապարհին իրեն ամրակցված «Ռենո Պրեմիում 320» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում՝ Լանջազատից Բարձրաշեն տանող ճանապարհի Բարձրաշեն գյուղի հատվածում, կողաշրջվել է, ինչի հետևանքով «BMW»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «NISSAN PATHFINDER 3.5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի Նուռնուս գյուղի վերջնամասում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կորցրել է ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 25-ին, ժամը 00.20-ին, «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շինարարների թաղամասի թիվ 14 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան մայթեզրում գտնվող ծառին:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: