1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.01.2017 12:15 ՃՏ պատահարներ

Հունվարի 24-ին, ժամը 14-ին, Երևանի Սարալանջի փողոցի նախկին «Երիտասարդական պալատի» մոտ իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 17-ին, Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 17-ին, Երևանի Սախորովի հրապարակում իրար են բախվել «Նիսսան» և երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա:
«BMW»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 21.05-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 23-ին, ժամը 22.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ապա ավտոմեքենան բախվել է պատի:
Վարորդը, ուղևորը և վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 11-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում՝ «Կ.Դեմիրճյան» ՄՀՀ-ի հարևանությամբ, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային նշանների բետոնե հենակին:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 23-ին, Երևանմի Սվաճյան և Շերամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԲՄՎ» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Կիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: