1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.05.2016 11:36 ՃՏ պատահարներ

Մայիսի 26-ին, ժամը 12.20-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 270/1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագեն»-ը դուրս գալով հանդիպակաց ուղեմաս՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 07.15-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Նոր Ուղի միջհամայնքային ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի երկայնքով անցնող ջրատարը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 26-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 5-րդ փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշին:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Արթիկի Ազատության թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 26-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: