1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

28.09.2022 11:51 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.30-ին, Երևանի Թումանյան-Ավագ Պետրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել մի մոպեդ և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան. 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 8.30-ին, Հյուսիս-Հարավ մայրուղու սկզբնամասում «Վեսնա» մոպեդը բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. 47-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. սեպտեմբերի 26-ին մեքենաներից մեկի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.25-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսանին». «Օպելի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 37-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի միջնամասում տեղադրված արագաչափի հենասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով հենասյունը պոկվել-ընկել է «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենայի վրա: «Օպել Աստրայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 132-րդ կմ-ին «Լադա-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 5-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: