Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Փետրվարի 27-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցի սուպերմարկետի մոտ բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի Պաջերո ԻՕ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ախուրյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 28-ին, ժամը 1.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 111-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից դեպի աջ և ընկել Արփա գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: