Պատահարներ ավտոճանապարհներին
Մայիսի 29-ին, ժամը 8.10-ին, «ՊԱԶ-32053» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 22 հասցեի մոտ աջ է մանևրել, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին ու հարակից բետոնե սյանը:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 2.00-ին, Երևանի Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի վարորդը բուժօգնություն է ստացել տանը շտապօգնության խմբի կողմից:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 2/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 21 և 22 տարեկան երկու քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 23.50-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 7 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 14.10-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 44/1 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկահոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կորյուն Գ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Դիլիջան քաղաքում մոտոցիկլետից վայր ընկնելու հետևանքով:
Նա բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 30-ին, ժամը 00.20-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 184 էլեկտրասյան մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 9.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային խճուղու թիվ 78 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 9.10-ին, Երևանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Լեքսուս»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզում՝ Այգեստան-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին, իրար են բախվել «ԳԱԶ 53-12» և «Օպել Ռեկորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Ռեկորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի և Օգոստոսի 23-ի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 377-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 96-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի հողակույտին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: