1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

30.08.2017 12:29 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 29-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Ջիպ», «ՎԱԶ-2107», «Նիսսան» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 9.00-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 47/2 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 43 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 10.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 46 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 6.30-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ-Գոշ ճանապարհի 9-րդ կմ-ին «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողածածկ հատվածին:
Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձորի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի 2 ուղևորներին տեղում շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է օգնություն, նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին ժամը 18.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող «Իդեալ» խանութի դիմաց «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի մայրուղու 220-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
«ՎԱԶ-2106»-ներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Oգոստոսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վայք-Զառիթափ ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել սելավատարը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: