Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.30-ին, Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և «Բոգդան» մակնիշի ավտոբուս:
Ավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդների ինքնությունները պարզվում են:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղի 1-ին նրբանցքի թիվ 23 տան դիմաց վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու:
Պատահարի հետևանքով վրաերթի ենթարկվածը, ինչպես և ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 13.10-ին, դեմքի քերծվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ և հայտարարել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Խաչփար գյուղի կենտրոնական փողոցի թիվ 2 տան դիմաց բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում՝ Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի 38 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել 24 և 63 տարեկան երկու քաղաքացուհու և նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Խորենացու փողոցի 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կ/մ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցի 12 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել» և «Սաաբ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սաաբ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ԳԱԶ-69-Ա»-ի հետնամասին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի ուղևորը և «ԳԱԶ-69-Ա»-ի առջևում կանգնած վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: