1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

31.05.2017 10:52 ՃՏ պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «պոլիտրավմա ախտորոշմամբ» բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ Ագրարային համալսարանի մոտ վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացուհին նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ին, Տերյան փողոցում՝ Ագրարային համալսարանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցի թիվ 80 հողակտորի դիմաց 7-ամյա աղջիկը անհայտ համարի ավտոբուս բարձրանալիս վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 20.45-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան», «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 6.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 32 տան դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, այնուհետև բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲԻԴ»-ի ուղևորը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21015», «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի «Հայուհու» հրապարակում բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «ԿամԱԶ»-ի, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել է աջակողմյան պատին:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.55-ին, «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 24-ամյա երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: