Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Տարեց տղամարդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «սալջարդ, քերծվածք վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ և հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Ռոստովյան փողոցում իր ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 76 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ «ՎԱԶ-21074»-ի:
Ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է 24-ամյա քաղաքացուհի` «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.15-ին, «ԳԱԶ-3302-216» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցի թիվ 69 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ավան համայնքի Թումանյան թաղամասի թիվ 7/1 հասցեի դիմաց բախվել է պատնեշի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆորդ-Կուգար» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի, այնուհետև բաց դաշտ:
Պատահարի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 190Ե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ գտնվող անցումի վրա վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Շահումյան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վրաստանի սահման-Վանաձոր ճանապարհի 17-րդ կմ-ին՝ Ախթալա քաղաքի կամրջի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Է.Պետրոսյան փողոցում բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ձորաղբյուր-Մայակովսկի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել քարքարոտ դաշտ, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 185-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: