Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ 1-ին և 12-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Հագեր» մակնիշի ավտոբուսի:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի և Գաջեգործների փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես-Բենց» և «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենաների:
«ՎԱԶ-21065»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում բախվել է անհայտ ավտոմեքենայի:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «ՆԻՍԱՆ-ՄԱՐՉ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Հովտաշատ գյուղի տարածքում բախվել է անհայտ ավտոմեքենայի:
«ՆԻՍԱՆ-ՄԱՐՉ»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 տան դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 11-րդ կ/մ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո կայանված «Մերսեդես»-ին է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տերյան փողոցի թիվ 94/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և պատահական ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Լեքսուս 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան 99-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C180»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: