1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.09.2016 12:08 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10-ին, Երևանի Դավիթաշեն կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ 2109» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի ուղևորը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 2.40-ին, Երևանի Արցախի փողոցի թիվ 92 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ 2705-222» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թալին քաղաքի Քոթանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 5 շենքի դիմաց բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ 21074»-ի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 21061»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՈՒԱԶ 3151» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, 2 ուղևորները, «ՈՒԱԶ 3151»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, բախվել է ճանապարհի երկարությամբ տեղադրված բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 1-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 8-ի սահմաններում, «ԳԱԶ ՍԱԶ 3507» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի գազալցակայնի մոտակայքում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի հրապարակում գտնվող օղակաձև խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկն էլ բախվել է Շահումյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21061»-երից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Բուլվարային թաղամասից Մուշ 2 թաղամաս ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, 55-ամյա մի տղամարդ ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Գորկու փողոցի թիվ 109/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, ում մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: