ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.10.2015 15:24 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.40-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և նրա 3-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Պռոշյան փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Ֆորդ», «ԶԻԼ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա և «Տ-40» մակնիշի տրակտոր, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 43-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ ժամանցի կենտրոններից մեկի մոտ ոտքը ոլորվել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցում գտնվող ժամանցի կենտրոնի հարևանությամբ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն, ապա իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 06.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 112-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Բերդ-Տավուշ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: