ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.03.2016 12:08 ՃՏ պատահարներ

Մարտի 8-ին, ժամը 08.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց «Մերսեդես Բենց Ց-240» մակնիշի ավտոմեքենան բախվել է «MAN-D 2868» մակնիշի ավտոբուսի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց Ց-240»-ի վարորդը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավանի Խուդյակովի փողոցի թիվ 112 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որից հետո բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ «Մերսեդես»-ի վարորդի հայտարարության` երթևեկությանը խոչընդոտել և վրաերթի պատճառ է հանդիսացել «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 26 էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:
Պարզվել է, որ մարտի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, նշված գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՈՒԱԶ-3151» և «ՎԱԶ-21103-110» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՈՒԱԶ-3151»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում` Հուշակերտ-Ամասիա տանող ճանապարհին, կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 15-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկի բազմաբեկոր փակ կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
Ըստ հարազատների հայտարարության` վերջինս իրենց բակում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 97-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-33021» և «Հովեր Սուպեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հովեր Սուպեր»-ի ուղևորը նշված վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Թամարա» գործարանի մոտ իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը և նրա 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 20-ի սահմաններում, Կապան քաղաքի Դավիթ-Բեկի հրապարակում իրար են բախվել «ՈՒԱԶ-469» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 142-րդ կմ-ին բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Շահումյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես Բենց ML 350» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: