ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

02.10.2017 11:21 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Հասմիկ Փ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14.30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 81 էլեկտրասյան մոտ միմյանց են բախվել «Ֆորդ» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «Ֆորդ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրևանդի փողոցի թիվ 82 հասցեի մոտ բախվել է պատին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Սոլակ գյուղի 1-ին փողոցում 5-ամյա տղան, մայթից դեպի փողոց վազելով, բախվել է ճանապարհով ընթացող «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13.20-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 5/3 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ջիպ» և «ՎԱԶ 2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20.45-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Նորագավիթի 1-ին փողոցի սկզբնամասում գտնվող ՃՈ հենակետին, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20.30-ին, Դ.Անհաղթի փողոցի թիվ 11/10 հասցեի դիմաց միմյանց են բախվել երկու «Մերսեդես», երկու «ԲՄՎ», «Ֆորդ», «Շեվրոլետ» և «Նիսսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենային վարորդը, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին՝ Զանգակատուն գյուղի հատվածում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

***

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 07.50-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի Աբովյան և 17-րդ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ՎԱԶ-21061» և «Ֆոլքսվագեն T5» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21061»-ը վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 43-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գեղամավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ» բեռնատար ավտոմեքենային, այնուհետև՝ դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Օձուն-Ստեփանավան ճանապարհի 9-րդ կմ-ին միմյանց են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Օպել Աստրա» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը, նրա ուղևորուհին և «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի հետևանքով «Օպել Աստրա» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

***
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջնակի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Գործարանային փողոցում մուտք է գործել հարակից ճանապարհ, բախվել գազի խողովակաշարին, այնուհետև պատնեշից վայր ընկել, ինչի հետևանքով մեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: