Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
03.10.2017 10:43
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Սուսաննա Թ.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է իրենց տանը վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12.30-ին, Եր. Քոչարի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Կարեն Մ.-ն վրաերթի է ենթարկել Սուսաննա Թ.-ին:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13.45-ին, Եղվարդի խճուղու թիվ 136 հասցեի մոտ միմյանց են բախվել «Լեքսուս» և «Հունդայի» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Ջուլիետա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մամիկոնյանց և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Աստղիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16.45-ին, նշված փողոցների խաչմերուկում, 11-ամյա աղջկան վրաերթի է ենթարկել «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված Լևոն Ա.-ն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 03.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի անիվը պոկվել է և հարվածել Անահիտ Ն.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կողերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2013 թ. ծնված Արամ Ա.-ն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19.30-ին, Արամ Ա.-ն Նոր Նորքի 8-րդ զանգվածի 2-րդ շրջադարձային փողոցի 4-րդ շենքի մոտ վազելու ընթացքում դիպել է արգելաթմբով անցնող, այդ պահին արգելակված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի դիմացի լուսարձակին, ինչի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսսան»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Նիսսան»-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09.30-ին, Երևանի Ազատության պողոտայի 3-րդ նրբանցքում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Հակոբ Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1969 թ. ծնված Արմեն Ե.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 15.30-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղի հատվածում, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, «ԲՄՎ-528» ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով մեքենայի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16.20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ակնաշեն գյուղի սկզբնամասում, միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 08.20-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 39-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶել» և «ՎԱԶ-2112» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2112»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 13.05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 1965 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է վերոհիշյալ ավտովթարի հետևանքով ու ինքն է հանդիսանում «ԳԱԶել»-ի վարորդը:
***
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-5312»-ի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: