1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զոհվել է 1, վիրավորվել` 15 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրություն (հունվարի 3-ից 4-ը)

04.01.2018 10:41 ՃՏ պատահարներ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թ. հունվարի 3-ից 4-ը հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է.

 

Երևան - 3 դեպք, 3 վիրավոր

Հունվարի 3-ին՝ ժամը 02.15-ին, Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան» և «Մերսեդես-Բենց» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 12.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Տիտոգրադյան և Խաղաղ-Դոնի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Ալբերտ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 12.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 22-ամյա վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Երազիկ Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 ***

Մարզեր - 6 դեպք. 1 զոհ, 12 վիրավոր

Հունվարի 3-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդը Կարենիս համայնքի Գյուղ Մուշ փողոցի թիվ 45 տան հարակից ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Արփենիկ Կարապետյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես»-ի 60-ամյա վարորդը Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակին հարակից հետիոտնի համար նախատեսված անցման վրա վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Սուսաննա Ղ.-ին և հեռացել դեպքի վայրից:
Կինը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մերսեդես»-ի վարորդը ներկայացվել է բաժին և հանձնվել ճանապարհային ոստիկանությանը:
Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 21-ամյա վարորդը Արգել գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տան դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա Արման Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ի հատվածում բախվել է էլեկտրասյանը և շրջվել, որի հետևանքով 72-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի թիվ 34 հասցեի դիմաց միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 2 վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորներ` 1985 թ. ծնված Արտակ Մ.-ն, 1958 թ. ծնված Մայրամիկ Գ.-ն, 1994 թ. ծնված Հռիփսիմե Գ.-ն, ինչպես նաև «Մերսեդես»-ի ուղևորներ՝ 1979 թ. ծնված Տիգրան Մ.-ն, 1980 թ. ծնված Ռուբիկ Գ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

***

Հունվարի 3-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 21/2 հասցեի դիմաց միմյանց են բախվել «ԳԱԶ 3110» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»ի ուղևորուհիներ՝ 1959 թ. ծնված Կարինե Բ.-ն և ՌԴ քաղաքացի 1986 թ. ծնված Անժելա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: