Պատահարներ ավտոճանապարհներին
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել 1934 թ. ծնված Հենրիկ Բ.-ն, որը հայտնել է, որ վայր է ընկել Տերյան փողոցի թիվ 105 շենքի բակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 83-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 15.20-ին, Տերյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 22.30-ին, Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԻԺ», «Օպել» և «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 17.00-ին, «Դաիչի» մակնիշի մոտոցիկլը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 74/1 հասցեում կողաշրջվել է. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12.40-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 152/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Գայանե Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20.10-ին, Ծովակալ Իսակովի պողոտայում միմյանց են բախվել «ԳԱԶ-32213» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 00.05-ին, Ավանի Հովհաննիսյան փողոցի թիվ 24/7 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 13.05-ին, «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: