ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.10.2017 10:45 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14.40-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի և Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1981 թ. ծնված Նաիրա Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09.00-ին, Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21.10-ին, Կ.Ուլնեցու և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մրգանուշ գյուղում բախվել է գազատար խողովակի երկաթյա հենասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, Ալաշկերտ-Նորապատ ճանապարհի խաչմերուկի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և նրա ուղևորը, «ՎԱԶ-21061»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին միմյանց են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվել ճանապարհի մայթեզրին կանգնած հետիոտնը՝ 1964 թ. ծնված Սեդա Ս.-ն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Չարենցի և Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն Քադի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը նույն օրը՝ ժամը 23.00-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Կողբ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղանց Փոս» կոչվող տարածքում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2121 մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: