Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 27-ին՝ ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 46 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Աննա Ս.-ին և 1976 թ. ծնված Լուսինե Պ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին՝ ժամը 22.10-ին, «Ֆորդ»-ի 29-ամյա վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3/26 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին՝ ժամը 09.15-ին, Գրիբոյեդովի փողոցի թիվ 60 հասցեի մոտ միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 27-ին՝ ժամը 13.50-ին, «Լեքսուս»-ի 41-ամյա վարորդը Թոթովենցի փողոցի թիվ 1/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Վլադիմիր Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: