Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 26-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է ավտոմեքենան, ինչի հետևանքով 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.00-ին, Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «Օպել»-ի վորորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ին, Երևան-Սևան մայրուղոմ միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն Բոռա» և «ԳԱԶ-31» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Բոռա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13.50-ին, Րաֆֆու փողոցի թիվ 31/Ա հասցեի մոտ միմյանց են բախվել «ԳԱԶ-2705» և «Մերսեդես-Բենց» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19.40-ին, Անդրանիկի փողոցի թիվ 49 շենքի մոտ միմյանց են բախվել «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վիլնյուսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Կ.Ուլնեցու և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, ով նույն օրը՝ ժամը 16.10-ին, կամավոր ներկայացել է ոստիկանության և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «Շաչման» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագած գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 09.35-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ 730» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 47 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1988 թ. ծնված Արայիկ Թ.-ն /1962 թ. ծնված Կամո Դ.-ն և 1998 թ. ծնված Արեն Լ.-ն, ովքեր հայտնել են, որ ավտովթարի են ենթարկվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Կաճաճկուտ գյուղից Կաճաճկուտի սար տանող ճանապարհի 7-րդ կմ-ին մառախուղի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու վթարի ենթարկվել, ինչի հետևանքով «ԳԱԶ-53» վարորդ Արայիկ Թ.-ն և նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11.50-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Սարատովկա ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա»-ի, ինչի հետևանքով «Մոսկվիչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան և Պահլավունյանց փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2172» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի և «ՎԱԶ-2172»-ի վարորդները և «ՎԱԶ-2172»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է ճանապարհի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան ճանապարհին, ինչի հետևանքով 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում մոտոցիկլետը բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «Գրանտ-Դինգլ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: